Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական...
23:00   06/10/2026
Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։Նա նշել է, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բար Տեսնել ավելին
Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանցի զինծառայողը ա...
22:30   06/10/2026
Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվի, մենք Բաքվում գերիներ ունենք և հետևողական ենք լինելու, որ նա օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի, ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձ Տեսնել ավելին
Ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. ...
22:00   06/10/2026
Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից: Այս մասին Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը:«Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։Սովետական Միությունում վերջին մարդահամարը անցկացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության տեղաշարժեր էին գրանցվել։ Այնպես որ Տեսնել ավելին
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար...
21:00   06/10/2026
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:«Սեպտեմբերի 18-ին տեսնում եմ, որ իմ հաշվին նստում է պարգևավճար: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, իմ մեկ ու կես ամսվա գործունեության հատկապես ինչն է դուր եկել Ռուբեն Ռուբինյանին, որ նա որոշել է ինձ պարգևատրել, այն էլ օրենքը խախտելով, իմ կամքին հակառակ»,- նշել է նա: Տեսնել ավելին
Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսակ...
20:30   06/10/2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշ Տեսնել ավելին
«Ողջունում ենք». «Հայաստան» խմբակցությունը կմիանա ...
20:00   06/10/2026
«Հայաստան» խմբակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպի համար քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։«Այո՛, մենք միանալու ենք այդ նախաձեռնությանը, այո՛, այն բարոյահոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջայան հետևանքը սպանություններն ու ինքնասապանություններ են, չի կարող չմտահոգել, անվտանգային այն Տեսնել ավելին
«Ուժեղ Հայաստան»-ի «հանրապետական» թևի պատգամավորնե...
18:49   06/10/2026
Ես կողմնապահություն չեմ արել, և այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:«Իհարկե շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց սա արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում են իրավիճակը, և այսպես ասած, հիմնականում խմբակցության հանրապետական թևի պատգամավորներն են, որոնք աչքի են ընկնում բարոյականության բավականին ցածր մակարդակով»,- նշել է նա: Տեսնել ավելին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականները փորձ...
18:48   06/10/2026
Ինձ նոր տեղեկացրին, որ այսօրվա միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։ Այս մասին հոկտեմբերի 6-ի նիստի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:«Սա առնվազն ծառայողական քննության առարկա եմ դարձնելու և նման բանի կրկնություն երբևէ թույլ չեմ տալու»,-նշել է նա։Հիշեցնենք, որ այսօր լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում: Տեսնել ավելին
«Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում նոր քննիչ հանձնաժո...
13:00   06/10/2026
Ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է Հայաստանի տարածք, և միայն հայ կնոջ հերոսության շնորհիվ է հաջողվել կանխել մեծ ողբերգությունը: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։«Հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջին ամիսներին բանակում ավելացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստանն» այսօր հանդես կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև վերջին ամիսներին բան Տեսնել ավելին
Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգո...
11:05   06/10/2026
Չի ձգում այդ մարդը, փոխեք, ինքն էլ գիտի, որ չի ձգում: Իր ելույթի ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՝ նկատի ունենալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:  «Ադրբեջանը տեղեկացրել է մեզ, ասում ենք շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում, հինգ օր ձեր պաշտպանության նախարարը ի՞նչ էր անում, գիտեք ինչ էր անում պաշտպանության նախարարը, ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում: Փոխեք այդ մարդուն, արդեն որերորդ դեպքն է, սպանություններ, ինք Տեսնել ավելին
Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-...
11:01   06/10/2026
Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման. կա 1 զոհ, 6 տուժած։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։«Պոկրովսկոեում բեկորային վնասվածքներով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Իստրայում հոսպիտալացվել է Յադրոմինոյի և Գորկիի երկու բնակիչ, նրանցից մեկին վիրահատություն է սպասվում։ Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի Լյախովո գյուղում բժիշկների օգնությունն է պահանջվել 3 հոգու։ Զննումից և օգնություն ցուցաբերելուց հետո նրանք հրաժարվել են հոսպիտալացումից: Տեսնել ավելին
Լեզվшկռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում...
11:00   06/10/2026
Լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ նիստերի դահլիճում:Էդգար Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարել է, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսել քաշքել միմյանց։  Տեսնել ավելին
Առաջիկայում սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բ...
10:54   06/10/2026
Առաջիկայում մենք Թրիփ նախագծի զարգացումներին զուգահեռ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացումը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանում ընթացող համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա, մասնավորապես, նշեց. «Կարևոր է արձանագրել, որ Թրիփ նախագծի իրագործման արդյունքում նաև երկաթուղային կապ պիտի հաստատվի Պարսից ծոցի և Սև ծովի միջև։Գիտեք նաև, որ Հյուսիս-արևմուտք ճանապարհային նախագիծը ա Տեսնել ավելին
Եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տե...
10:52   06/10/2026
Եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տեղեկացնի, որ իր զինծառայողը կորել է: Այս մասին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Մարդ եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- նշել է նա։Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կր Տեսնել ավելին
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագու...
10:50   06/10/2026
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։«Մինչ ՀՀ ներխուժած ադրբեջանցու թեմայով մի քանի օր ոչ պաշտոնապես քննարկվում էր Իշխանասարից վերջինիս անցումը, ՔՊ պատգամավորների մի ոչ պատահական դեմք՝ Անդրանիկ Քոչարյանը, տեղի ունեցածի համատեքստում երեկ խոսում էր սահմանային ուղեկալների խնդիրների մասին:Սյունիքի հատվածում, այդ տեղանքին ամենամոտը, սահմանային Տեսնել ավելին