• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆրանսիայում Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև է ընդունել

ByEditor

Nov 15, 2022

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց, որին կողմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 295–ը, դեմ՝ 1–ը։

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։

Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։ Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության (ընդունվել է 1945 թվականի հունիսի 26-ին) 34-1 հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949 թվականի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969 թվականի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005 թվականի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։

Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *