• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. պատճառը Շոլցի հայտարարություններն են

ByEditor

Nov 15, 2022

Թեհրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուցելին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունների պատճառով: Տեղեկատվությունը փոխանցում է IRNA-ն:

Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրենն ընդգծել է Իրանի վճռական բողոքը՝ «երկրի ներքաղաքական իրադարձությունների նկատմամբ Բեռլինի հակաարդյունավետ մոտեցման նկատմամբ»: Նրա խոսքով՝ Թեհրանի և Բեռլինի միջև երկկողմ հարաբերությունների ապագայի վրա նման դիտողությունների ազդեցության պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը: Դեսպանին է հանձնվել նաև իրանական կողմի բողոքի պաշտոնական նամակը։

Հիշեցնենք` Օլաֆ Շոլցը քննադատել է Իրանի ղեկավարությանը՝ ցուցարարների նկատմամբ գործողությունների պատճառով:

«Յուրաքանչյուր ոք, ով կրակում է իր քաղաքացիների վրա, պետք է սպասի մեր դիմադրությանը»,- ասել էր կանցլերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *