• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տարոնիկի նախկին գյուղապետը կրակոցներ է արձակել բնակավայրի ներկա ղեկավարի ուղղությամբ

ByEditor

Nov 15, 2022

Նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Պարզվել է, որ Պտղունք գյուղի վարչական տարածքում գտնվող «Կեչուտ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Հաղորդվում է, որ Արմավիրի մարզի բնակիչ, Տարոնիկ բնակավայրի նախկին ղեկավար 41-ամյա Արմեն Խլղաթյանն կրակոցներ է արձակել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 37-ամյա Արթուր Կարապետյանի ավտոմեքենայի ուղղությամբ։

Auroranews-ը կապ հաստատեց Տարոնիկի գյուղապետարան՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար, որտեղից մեզ ասացին, որ վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը խնդրել է մի փոքր ուշ կապ հաստատել մեզ հետ և նշել, որ նրա այս պահին մեզ հետ չխոսելու պատճառը զբաղվածությունն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *