Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում

Դամասկոսում գործող հայկական «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը տեղի հայ համայնքին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և մնալ բնակարաններում:

«Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած հայտարարության մեջ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ներկա իրավիճակը՝ նաև հորդորել է Դամասկոսի հայությանը զուսպ մնալ արտահայտությունների մեջ և խուճապի չմատնվել:

«Հույսով և հավատքով հնարավոր կլինի հաղթահարել այս շրջանը: «Ահարոնյան» կենտրոնի վարչությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում բոլորին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Ազգային կենտրոնը նաև մի խումբ համապատասխան անձանց հեռախոսահամարներ է հրապարակել՝ անհրաժեշտության կամ անապահով իրավիճակում հայտնվելու դեպքերում, ինչպես նաև տեղեկություններ կամ նորություններ փոխանցելու համար կապվելու նպատակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *