• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԵԿԲ նախագահ. CBDC-ն կուժեղացնի եվրոգոտու ֆինանսական ինքնիշխանությունը

ByEditor

Nov 10, 2022

ԵԿԲ (Եվրոպական կենտրոնական բանկ) նախագահ Քրիսթին Լագարդը հայտնել է, որ թվային եվրոն (CBDC) կվերացնի եվրոգոտու ֆինանսական ինքնիշխանության կորստի ռիսկերը։

«Վճարային շուկայում ՏՏ հսկաների գործունեությունը, որոնք գերիշխում են շուկայում, չնայած արտերկյա վճարային տեխնոլոգիաներին, կարող է ռիսկեր առաջացնել եվրոգոտու ինքնավարության առումով», – նշել է Լագարդը։

Նման կերպ է արտահայտվել նաև ներքին շուկաների եվրակոմիսար Թիերի Բրեթոնը։

«Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին որոշել, թե ինչ կկատարվի մեր թվային վճարումների շուկայում։ Եթե մենք չստեղծենք նման ենթակառուցվածք, ապա դա կանեն այլոք», – ասել է Բրեթոնը։

Լագարդը նշում է, որ CBDC ներդրումը ոչ միայն կվերացնի ռիսկերը այլ նաև կբարձրացնի դրամական համակարգի նկատմամբ վստահությունը և կխթանի նորարարությունները։

Թվային եվրոյի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2019թ. նոյեմբերին։ 2020թ. հոկտեմբերին ԵԿԲ-ն հրապարակեց համապարփակ հաշվետվություն CBDC ներդրման մասին։

2022թ. մայիսին ԵԿԲ խորհրդի անդամ Ֆաբիո Պանետան նշեց, որ թվային եվրոն կարող է թողարկվել 2026թ.-ին՝ 1.6 տրլն եվրո սահմանափակ ծավալով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *