• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ավարտել են միջանկյալ ընտրությունների քվեարկությունը

ByEditor

Nov 9, 2022

ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ավարտել են միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի ժամանակ ամերիկացիները ամբողջությամբ վերընտրում են Ներկայացուցիչների պալատի, Սենատի մեկ երրորդի, օրենսդիր մարմինների անդամներին և շատ նահանգների նահանգապետեր:

Առաջին արդյունքներն արդեն հայտնի են, բայց այն առանցքային շրջանների ճակատագիրը, որոնք կարող են որոշել այս ընտրությունների ճակատագիրը, դեռ պարզ չէ, գրում է BBC-ին։ Դատելով BBC-ի ամերիկյան գործընկեր CBS հեռուստաընկերության կանխատեսումներից, ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։

Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են նախագահ Ջո Բայդենի դեմոկրատների կողմից։ Դեմոկրատներն այժմ խորհրդարանում ունեն 220 տեղ, հանրապետականները՝ 212։ Մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ունենա 218 մանդատ։ Դատելով նախնական արդյունքներից, հանրապետականները լավ արդյունքներ են գրանցել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *