• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ջեքսոնի տնից գողացել են երգչի չթողարկված կատարումների ձայնագրությունները․ կա կասկածյալ

ByEditor

Nov 9, 2022

Լոս Անջելեսում Մայքլ Ջեքսոնի տնից գողացել են երգչի անձնական իրերն ու ձայնագրությունները, վնասը գնահատվել է մեկ միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Երգչի ունեցվածքի կառավարիչ ընկերությունը հայց է ներկայացրել, որում նշել են գողացված իրերի ցուցակը։ Դրանց թվում էին Ջեքսոնի չթողարկված կատարումների ձայնագրություններով, ֆոտոալբոմ, գանգի պատկերով սև պայուսակ, մրցանակի դիպլոմներ և երգչին պատկերող տիկնիկ։

Կասկածի տակ է ընկել Ջեքսոնի քույրերից մեկի՝ Ջեֆրի Ֆիլիպսի նախկին սիրեկանը։ Ենթադրաբար, նա գույքը հանել է այն ժամանակ, երբ հարազատները աստղի մահվան հետ կապված հարցեր էին լուծում։

Բացի այդ, Ֆիլիպսն աճուրդի է հանել գողացված իրերի մի մասը։ Հայտնի մարդկանց տան համար պատասխանատու ընկերության բողոքից հետո աճուրդն արգելվել է։ Մայքլ Ջեքսոնի ժառանգները ժառանգություն են ստացել շուրջ 580 մլն դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *