• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր ՀՀ-ի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով. Ա.Բեգլարյան

ByEditor

Nov 9, 2022

Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։

«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *