• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊԵԿ. Ոչ ռեզիդենտ առցանց կազմակերպությունները պետբյուջե են վճարել 800 մլն դրամ

ByEditor

Nov 9, 2022

Google-ը, Facebook-ը, Netflix-ը եւ համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամի ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:

«Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ-ի ներդրած «e-VAT» եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ եւ հաշվառվել հարկային մարմնում: «e-VAT» հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաեւ քարտային վճարման հնարավորություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Նշվում է, որ գրանցվել է 40-ից ավելի միջազգային ընկերություն:

Մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *