• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գները կայուն էին

ByEditor

Nov 7, 2022

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենի հենանիշային գնային ինդեքսում ներառված պարենային ապրանքների, բացառությամբ հացահատիկային մշակաբույսերի, միջազգային գնանշումներն անկում են արձանագրել:

ՊԳԿ-ից հայտնել են, որ հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշերը հիմնականում կայուն էին, եւ հացահատիկային մշակաբույսերի գների աճը փոխհատուցվել է այլ լայն սպառման սննդամթերքի գնանկումներով:

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում 135,9 միավոր էր, որն աննշան ցածր է սեպտեմբերի նույն ցուցանիշից։

Վերջին տվյալների համաձայն՝ ինդեքսը 14.9%-ով ցածր էր 2022 թվականի մարտի՝ երբեւէ գրանցված ամենաբարձր ցուցանիշից, միաժամանակ, 2,0%-ով բարձր 2021 թվականի հոկտեմբերի տվյալներից։

Հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսն ամսվա ընթացքում 3,0%-ով բարձրացել է։ Ցորենի համաշխարհային գների աճը 3,2% է կազմել:

Բուսական յուղի գնային ինդեքսում հոկտեմբերին 1,6% անկում է գրանցվել, որը
20%-ով ցածր է նախորդ տարվա հոկտեմբերի մակարդակից։

Կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 1,7%-ով: Շաքարի գնային ինդեքսը նվազել է 0,6%-ով:

Հոկտեմբերին մսամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերի համեմատ 1,4%-ով ցածր էր, ոչխարի, խոզի, տավարի եւ թռչնամսի միջազգային գները նվազել են ներմուծման համաշխարհային պահանջարկի կրճատման եւ արտահանումների աճի պատճառով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *