ԱՄՆ-ից հետո Կանադան մաքսատուրքեր է հայտարարել չինական արտադրության էլեկտրական մեքենաների, այդ թվում՝ Tesla մեքենաների համար: Երկուշաբթի օրը Tesla-ի բաժնետոմսերը ի պատասխան այս լուրերին ընկան 3%-ով: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Կանադայի կառավարությունը հայտարարել է 100% մաքսատուրք չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար և 25% մաքսատուրք պողպատի և ալյումինի համար՝ միանալով արևմտյան դաշնակիցներին՝ պաշտպանելով հայրենական արտադրողներին:
Այս քայլը նույն ԱՄՆ-ի գործողություններին է նման, որը Կանադայի ամենամոտ առևտրային գործընկերն է, մայիսին 100% մաքսատուրք սահմանեց չինական արտադրության էլեկտրական մեքենաների համար: Ի հակադրություն, Եվրամիությունը նախատեսում է շատ ավելի ցածր մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծման, մասնավորապես՝ Tesla ավտոմեքենաների համար։