Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների պայմանագիրը ենթադրում է նաև ռուսական միջուկային զենքի կիրառում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ: Անկախության պալատում նրան դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Երկու ղեկավարները մասնակցել են Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ստորագրում:

Պուտինն իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև անվտանգության երաշխիքները ենթադրում են բոլոր ուժերի, այդ թվում՝ ռուսական միջուկային զենքի կիրառում։

«Ներկա պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ այսօր մենք կստորագրենք միջպետական պայմանագիր Միութենական պետության շրջանակում անվտանգության երաշխիքների մասին։ Այն սահմանում է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության ապահովման, ինքնիշխանության, անկախության և սահմանադրական կարգի պաշտպանության, Միութենական պետության տարածքի և արտաքին սահմանի ամբողջականության և անձեռնմխելիության փոխադարձ դաշնակցային պարտավորությունները: Ընդ որում՝ առկա բոլոր ուժերի և միջոցների գործադրմամբ։ Խոսքը, այդ թվում, ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով գտնվում է հանրապետության տարածքում»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման օրվանից 25 տարվա ընթացքում Ռուսաստանն ու Բելառուսը ծավալուն աշխատանք են կատարել, առաջին հերթին, սոցիալ-տնտեսական, հումանիտար ոլորտներում ինտեգրման խորացման, երկու երկրների օրենսդրության միասնականացման, ինչպես նաև ընդհանուր պաշտպանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *