• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ոստիկանությունում կստեղծվի ցուցարարների հետ բանակցող ծառայություն

Byadmin

Nov 20, 2021

ԵԱՀԿ փորձագետները մշակելու են վերապատրաստման ծրագիր՝ Հայաստանում բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրման համար։

ՀՀ ոստիկանությունում կներդրվի բանակցային ոստիկանության ծառայությունը։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը` նշելով, որ սկզբունքների ներդրման հեռանկարն ու եղանակները քննարկելու համար նոյեմբերի 15-19–ը Հայաստանում էրԵԱՀԿ փորձագիտական պատվիրակությունը։ 

Բանակցային ոստիկանության ծառայության խնդիրը, ըստ հաղորդագրության, լինելու է զանգվածային միջոցառումների ժամանակ արդյունավետ բանակցություններ վարելը` ոստիկանություն-հասարակություն համագործակցության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար։ ԵԱՀԿ պատվիրակության հետ հանդիպումների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները փորձագետներին են ներկայացրել իրենց ղեկավար ծառայությունների գործառույթները` զանգվածային միջոցառումների և հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ընթացքում։

Այցի արդյունքների հիման վրա ԵԱՀԿ փորձագետները մշակելու են վերապատրաստման ծրագիր, որը կնպաստի բանակցային ոստիկանության սկզբունքների ներդրմանը Հայաստանում։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *