• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մասիսի քաղաքապետը հայտարարություն է տարածել

ByEditor

Nov 1, 2022

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ բնակիչներ,

Սույն թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Մասիսի համայնքապետարանում կանցկացվի 2023թ.-ի համար համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն 9 ծրագիր-հայտերի հանրային քննարկում: Ծրագրերում ներառված են Մասիսի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հարցեր:

Ծրագրերից մեկով նախատեսվում է Մասիս համայնքում փողոցային լուսավորության համակարգի կառուցում և նորոգում:

Ըստ այդմ.

Այնթապ՝ 2000մ, շահառու տնտեսություն՝ 170,

Ազատաշեն՝ 3400մ, շահառու տնտեսություն՝ 209,

Արգավանդ՝ 5750մ, շահառու տնտեսություն՝ 438, (փողոցային լուսավորության նորոգում՝ 1750մ, շահառու տնտեսություն՝ 150,

փողոցային լուսավորության կառուցում ՝4000մ, շահառու տնտեսություն՝ 288),

Արևաբույր՝ 4120մ, շահառու տնտեսություն՝ 250,

Գետափնյա՝ 5600մ, շահառու տնտեսություն՝ 310 (փողոցային լուսավորության նորոգում՝ 1600մ, շահառու տնտեսություն՝ 60,

փողոցային լուսավորության կառուցում՝ 4000մ, շահառու տնտեսություն՝ 250),

Գեղանիստ՝ 24000մ, շահառու տնտեսություն՝ 250,

Դաշտավան՝ 2200մ, շահառու տնտեսություն՝ 80,

Հովտաշատ՝ 10000մ, շահառու տնտեսություն՝ 80,

Ղուկասավան՝ 12364մ, շահառու տնտեսություն՝ 100,

Մարմարաշեն՝ 4310մ, շահառու տնտեսություն՝ 150,

Նիզամի՝ 7500մ, շահառու տնտեսություն՝ 260,

Նոր Խարբերդ՝ 8000մ, շահառու տնտեսություն՝ 550,

Ջրահովիտ՝ 850մ, շահառու տնտեսություն՝ 170,

Ռանչպար՝ 4000մ, շահառու տնտեսություն՝ 80,

Սայաթ-Նովա՝ 12000մ, շահառու տնտեսություն՝ 550,

Սիփանիկ՝ 800մ, շահառու տնտեսություն՝ 50:

Ծրագրի իրագործման արդյունքում համայնքը կդառնա ավելի բարեկարգ ու ապահով, ավելի գրավիչ՝ ներդրողների համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *