• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը քննարկել են Քաջարանի թունելի կառուցման հարցը

ByEditor

Nov 1, 2022

Վարչապետի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 1-ին Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Գնել Սանոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Մասնավորապես, կարևորել եմ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Քննարկել ենք նաև Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Անդրադարձել եմ նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Կարևորել ենք ոլորտում համագործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները»,- նշված է նախարարի գրառման մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *