• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում

ByEditor

Nov 1, 2022

«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 9-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը երկրի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ նոյեմբերի 9-ը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռեժիմը գործում է փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *