• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայ-թուրքական այս գոյապայքարում Արցախն ու Սյունիքը մեր թթվածինն են, առանց որոնց մենք շնչահեղձ ենք լինելու. Ալվինա Աղաբաբյան

ByEditor

Nov 1, 2022

Այսօր Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի՝ Կովսականի տարածաշրջանի ազատագրության 29-ամյակն է։ Մի անգամ կարողացել ենք ազատագրել, նորից ենք ազատագրելու՝ այլևս չկորցնելու ազգային ծրագրով։ Այդ մասին իր էջում գրել է անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։ «•Արցախը պատմական ու ներկա օրերի իր յուրաքանչյուր թելով Հայաստան է եղել, կա ու մնալու է էդպիսին։

• Արցախն իմ նախնիների, իմ ու ինձնից սերված սերունդների հայրենիքն է։

• Արցախը Հայաստան պետական միավորի այն նվազագույն պարտադիր անհրաժեշտ կենսատարածքի մասն է, առանց որի կենսունակ չի կարող լինել ոչ մի հայկական պետականություն։

• Հայ-թուրքական այս գոյապայքարում Արցախն ու Սյունիքը մեր թթվածինն են, առանց որոնց մենք շնչահեղձ ենք լինելու։

• Ով չի հասկանում այս պարզագույն ճշմարտությունները, ով հանդես չի գալիս այս դիրքերից, ով կարծում է, որ կարելի է ապրել առանց Արցախ, որ Արցախը գլխացավանք է, օտար է, մերը չի, ադրբեջանցունն է, ու պատրաստ է հրաժարվել Արցախից, տալ, նվիրել, հանձնել թուրքին, հայկական շահը չի կարող և չպետք է ներկայացնի որևէ հարթակում՝ թե ներքին, թե արտաքին։

Այսօր Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի՝ Կովսականի տարածաշրջանի ազատագրության 29-ամյակն է։ Մի անգամ կարողացել ենք ազատագրել, նորից ենք ազատագրելու՝ այլևս չկորցնելու ազգային ծրագրով»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *