• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«It’s done». ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թրասսը՝ Բլինկենին․ Զախարովան սպասում է պատասխանի

ByEditor

Nov 1, 2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է, որ սպասում է Լոնդոնից պատասխանի՝ Հյուսիսային հոսքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասսի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հղած հնարավոր ուղերձի վերաբերյալ։

«Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ով և ինչպես է ստացել այս տեղեկատվությունը: Ինձ հետաքրքրում է Լոնդոնի պատասխանը հետևյալ հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Հյուսիսային հոսք գազատարի պայթեցումից անմիջապես հետո «It ‘ s done» բառերով»,- գրել է Զախարովան Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ «աշխարհում միլիոնավոր մարդիկ սպասում են այս հարցի պաշտոնական պատասխանին»։

Արևմտյան համացանցային լրատվամիջոցները, ներառյալ ամերիկյան հանրաճանաչ առցանց հարթակը Reddit-ը և 19Fortyfive-ը, քննարկում են Megaupload և Mega ֆայլերի փոխանակման ծառայությունների հիմնադիր Քիմ Դոտքոմի տեղեկությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը կարող է հաղորդագրություն ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնիի Բլինկենին՝ Nord Stream-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո «ամեն ինչ արված» տեքստով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *