• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պուտինը խոսել է առանց Ռուսաստանի մասնակցության Պրահայում կայացած հանդիպման մասին

ByEditor

Nov 1, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հայտարարությունից հետո մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են Սոչիում հանդիպման արդյունքները հարաբերակցվում Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության տեղի ունեցած հանդիպման արդյունքների հետ։

«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպմանը, մեզ համար պարզ է, թե ինչու առանց Ռուսաստանի մասնակցության, և կարիք չկա որևէ մեկին բացատրելու, ապա մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ փորձում են Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձևաչափերից։ Միանգամայն պարզ է, որ որոշ իրավիճակներում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, ինչպես, օրինակ, այս դեպքում։ Բայց մենք, մեր հերթին, միշտ ողջունում ենք կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Հետևաբար, ինչ վերաբերում է հարաբերակցվելուն, ապա դա հարաբերակցվում է միանգամայն բնական ճանապարհով, և մենք աջակցում ենք այն ամենին, ինչն ուղղված է առճակատման նվազեցմանը և կարգավորմանը, ինչպես ես արդեն ասել եմ», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակում կայացած քառակողմ հանդիպման (Ֆրանսիա, ԵԽ, Հայաստան, Ադրբեջան) արդյունքում հայտարարություն է ընդունվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *