• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ընկերոջս՝ Վահե Շահվերդյանի հիշատակին. Լևոն Տեր-Պետրոսյան

ByEditor

Oct 31, 2022

Վահեին (Ֆլոբերին) ճանաչում եմ 1959 թվականից, երբ երկուսս էլ Պիոներ պալատի թատերական խմբի, իսկ հետագայում նաև Ալյումինագործների մշակույթի տան ժողովրդական թատրոնի խաղընկերներ էինք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գրում է Ilur.am-ը:

Նա նաեւ նշել է. «1963 թվականին թե՛ ես, թե՛ նա որոշել էինք ընդունվել Թատերական ինստիտուտ: Բայց մեր բախտից ինստիտուտն այդ տարի ընունելություն չկազմակերպեց: Վահեն ընդունվեց Երևանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆալուլտետ, իսկ ես՝ բանասիրական ֆակուլտետի արաբական բաժին:

Վահեն ավելի հետևողական գտնվեց և երկու տարի անց լքեց համալսարանն ու ընդունվեց Թատերական ինստիտուտ: Այդպես մեր ճամփաները բաժանվեցին, բայց մեր ընկերությունը շարունակվեց մինչև այս պահը:

Վահեի տաղանդը և վաստակը ես չէ, որ պետք է գնահատեմ: Դրանք գնահատել են թատերական հանրույթը և ժողովուրդը: Խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, գործընկերներին և մեր ողջ ժողովրդին՝ նման տաղանդաշատ արվեստագետին և հրաշալի մարդուն կորցնելու առիթով»:

Նշենք, որ կյանքի 77-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *