• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մարգարիտա Սիմոնյանը դիմել է Հայաստանի քաղաքացիներին

ByEditor

Oct 31, 2022

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում խորհուրդ է տվել «հայաստանցիներին հասկանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը չի լինի»։

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի, էլ չասած՝ Ղարաբաղի մասին։ Ո՞վ կանգնեցրեց, այսպես կոչված, «44-օրյա պատերազմը». այն կանգնեցրել է անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը», – ասել է Սիմոնյանը НТВ հեռուստաալիքի եթերում։

Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունը փորձում է Հայաստանին տանել ԱՄՆ-ի կողմը, որը, ըստ Սիմոնյանի, մատը մատին չի տվել:

«Թուրքիան, որը, իհարկե, Ադրբեջանի կողքին էր, ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Ինչ է, Ամերիկան, որպես ՆԱՏՕ-ի առաջատար ուժ, չէ՞ր կարող սաստել, ասել՝ ի՞նչ եք անում այնտեղ: Մենք Հայաստանի կողմն ենք, մենք աջակցում ենք, մենք ունենք Կալիֆոռնիա, որտեղ կան շատ հայեր, մենք ունենք Քիմ Քարդաշյան: Ընդհանրապես ոչինչ չի արել»,- ասել է Սիմոնյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *