• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գորիսի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով․ ՔԿ

ByEditor

Oct 31, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 29-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երիտասարդի՝ «Ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց ընդունելու մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:25-ին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ.-ի հոկտեմբերի 30-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գորիսի «Նոր զանգեր» կոչվող տեղանքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել հիշյալ երիտասարդի և 25-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող հրազենով կրակել 29-ամյա երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նույն օրը` ժամը 19:35-ին, 25-ամյա երիտասարդը ներկայացել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացրել է իր անվամբ հաշվառված «ՄՌ 155» մոդելի որսորդական ողորկափող հրազենը և հայտարարել, որ այդ հրազենով կրակել է համաքաղաքացու ուղղությամբ:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *