• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ նոր փոխվարչապետ կարող է դառնալ Արայիկ Հարությունյանը.

Byadmin

Nov 17, 2021

Կադրային այս փոխատեղումները վկայում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կադրերի լրջագույն խնդիր ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ փոխարչապետի թափուր մնացած աթոռն առաջիկայում կզբաղեցնի վարչապետի աշխատակազմի ղեկավար, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ թեկնածուի փնտրտուքը երկար չի տևել, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգ է առել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա»,– գրում է թերթը։Թերթի մեկնաբանմամբ` կադրային այս փոխատեղումները վկայում են, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կադրերի լրջագույն խնդիր ունի:

Հիշեցնենք` նոյեմբերի 15–ին վարչապետ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանին։Նրա փոխարեն նախարար նշանակվեց նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *