• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ-ում առաջին անգամ Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, գլխավոր դատախազը կին է. Սա աննախադեպ է. Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022

Մեր կուսակցության ծրագրի առանցքային դրույթներից մեկը կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին դրույթն էր. այսօր միանշանակ եւ աներկբա ՀՀ պետական կառավարման եւ հանրային կյանքի կառավարման առումով կանանց դերը շարունակաբար մեծանում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր թիմը ստեղծել է պայմաններ, որոնք ի ցույց են դնում, որ մենք հավատարիմ ենք մեր գրած տեքստերին: Այսօր ունենք այնպիսի բացառիկ իրավիճակ, որ ՀՀ-ում առաջին անգամ Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, գլխավոր դատախազը կին է, գլխավոր դատախազի տեղակալը կին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կին է, ԲԴԽ-ում առաջին անգամ իրավաբան-գիտնականների կազմում ընտրվել է կին, ՄԻՊ-ը կին է: Սրանք աննախադեպ ու պատմական փաստեր են: Այն, ինչ նշեցի ուղիղ կապ չունեն մեր կուսակցության հետ, որովհետեւ այս պաշտոնները ապաքաղաքական պաշտոններ են, բայց ուրախ եմ,մ որ կուսակցական ընկեր կանայք որոշակի աննախադեպ արձանագրումներ են արել:

Օրինակ, առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրվել է կին քաղաքապետ, մենք ունենք կին մարզպետ, կին նախարար: Սակայն մենք որեւէ մեկին չենք պաշտպանում ուղղակի կին լինելու պատճառով, որովհետեւ դա կլինի գաղափարի աղավաղում: Պարզապես մենք քաջալերում ենք կանանց, որ նրանք համարձակություն դրսեւորեն ու հավակնեն այդ կարգավիճակներին»,-հայտարարեց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *