• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան արտահանման եւ ներմուծման քվոտաներ եւ սա փաստ է. Նիկոլ Փաշինյան

ByEditor

Oct 29, 2022

Մենք մեր ծրագրում արձանագրել ենք, որ ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեությունը հնարավորությունը կարեւորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովի երկրի զարգացումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք խոստացել ենք, որ շատ արագ ՀՀ բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում կբարձրացնենք 35-40 տոկոսով: Այդ խոստումն ի կատար է ածված: Մենք 2022-ի արդյունքներով 2018-ի նկատմամբ բյուջեւի եկամտային մասն ավելցնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է: Սա մոտ 1-1,5 մլրդ դոլարի մոտեցող գումար է: Տնտեսական ազատության վարկանիշով Հայաստանը աշխարհում 141-րդ տեղն է զբաղեցնում:

Այսօր դուք տեսնում եք, որ մեր երկիրը գտնվում է տնտեսական երկնիշ աճի փուլում: Ասում են՝ կառավարությունը չէ հեղինակը տնտեսական աճի: Սա իրականում կոմպլիմենտ է, որովհետեւ մեր կառավարության թիվ մեկ խնդիրն է եղել չխանգարել տնտեսությանը զարգանալու եւ աճելու ճանապարհին: Մենք հավատարիմ ենք մնացել այդ գծին: ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան արտահանման եւ ներմուծման քվոտաներ եւ սա փաստ է: Մեր մեծագույն խնդիրը հնարավորություններ ստեղծելն է: Գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորություններից եւ այդ փաստն ի կատար է ածված»,-հայտարարեց Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *