• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եկամտահարկի հավաքագրումներն 9 ամսվա տվյալներով կազմել են 378.9 միլիարդ

ByEditor

Oct 29, 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավելի է 33 միլիարդ 430 միլիոն դրամով կամ 23.5%-ով:

«Հիմա հանրապետության ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին: Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը: 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրվել 5 միլիարդ 351 միլիոն դրամով, կամ 17.6%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ 10 միլիարդ 556 միլիոն դրամով կամ 41.8%-ով»,- կառավարության նիստին ասել է նա:

Ինչ վերաբերում է մեկ մարդուն վճարված միջին աշխատավարձին, Փաշինյանն ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ մեկ աշխատողին վճարված աշխատավարձն ավելի է 35 769 դրամով կամ 16.4%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավելի է 80 077 դրամով կամ 46.1%-ով:

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին ասել է, որ 2021-ին եկամտային հարկի դրույքաչափը 22% էր, այս տարի 21% է, իսկ հունվարի 1-ից լինելու է 20%-ով:

«Եկամտային հարկի հավաքագրումները 9 ամսվա տվյալներով 378.9 միլիարդ է, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42.5 միլիարդով կամ 12.6%-ով»,- ասել է նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ վերադարձի ծավալը տարեցտարի ավելանում է:

«Հիմնականում ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրի վրա, և վերադարձի ցուցանիշն արդեն առաջին 9 ամսվա համար 30.4 միլիարդ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավելի է 12.3 միլիարդով կամ 67.7%-ով»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *