• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքական թերթն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը

ByEditor

Oct 25, 2022

Թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

«Այս պահին երբ կարգավորման գործընթացը շարունակվում է ընթանալ դրական ուղղությամբ, հայ-թուրքական սահմանների բացման հարցում մատնացույց է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասվում է հոդվածում։

Թուրքական թերթի դիվանագիտական աղբյուրների խոսքով` տարածաշրջանի գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն: Հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով։

Թուրքական աղբյուրը պնդում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Երկու երկրների միջև արվելիք ամենալուրջ քայլ է դիտարկվում ցամաքային սահմանով առևտրի իրականացման մեկնարկը:

Ըստ հիշյալ աղբյուրի, եթե նախքան հայ-թուրքական սահմանի փակումը (1993թ.), սահմանով տեղափոխվում էր 40.000տ ապրանք և անցնում 140.000 մարդ, ապա սահմանի բացման դեպքում այդ թիվն այսօր առնվազն կտասնապատկվի։

«Sabah» թերթը նշում է, որ եթե Աքյաքայի (հայկական կողմից՝ Ախուրիկ) սահմանային անցակետը բացելու որոշում կայացվի, ապա 1 ամսում հնարավոր է աշխատանքային պատրաստի վիճակի բերել այն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *