• 07.05.2021 08:06

«Արմանը սպանել է թուրքի ու աչքս ճամփին սառում է». Ադրբեջանցու սպանած Արմանի մայրը էլ չի դիմանում

отadmin

Июл 3, 2020

ՌԴ-ում ազգությամբ ադրբեջանցու սպանության համար դատապարտված Արման Առաքելյանը դեռևս հունվարին պետք է տեղափոխվեր Հայաստան: Արման Առաքելյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: kommersant.am-ի հետ զրույցում Արման Առաքելյանի մայրը` Տաթևիկ Աղաջանյանը հայտնեց, որ Արմանը տեղափոխվել էր Մոսկվա և արտահանձնումը պետք կատարվեր, սակայն նորից տեղափոխվել է Մուրմանսկ:

Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրադրության պայմաններն են: «Աչքս ճամփին մնաց: Ես արդեն չգիտեմ այս ամենի վերջը ինչ է լինելու: Իմ տղան, իմ Արմանը, կարոտից ու ցավից խեղդվում եմ…»,-հուզվեց Տաթևիկ Աղաջանյանը:

Արդեն մի քանի ամիս որդուն տեսնելու հույսով ապրող տիկին Տաթևիկը նշում է, որ Արմանի որդիները ևս հոգեբանական ծանր վիճակի մեջ են: «Վայրկյաններ ենք հաշվել, չենք քնել ու երանի մի օր ավարտվի այս վիճակը: Երանի ոչ մի վիրուս չլինի ու Արմանը գա: Ախր Արմանը թուրքին սպանել է, որովհետև նա մեր սրբություններին է դիպել»,-պատմեց Տաթևիկ Աղաջանյանը: Մայրը նշում է, որ որդու հետ տևական ժամանակ կապ չեն ունեցել: Վերջերս միայն խոսել են ու իմացել, որ Արմանը ամուր է և հավատում է, որ մի օր կգրկի մորն ու որդիներին:

Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել Շարլ Ազնավուրի նկարը: Արման Առաքելյանի հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել և դիմել են ՀՀ կառավարությանը պահանջելով, որ Արմանին տեղափոխեն Հայաստան: Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել: Լուսին Ղազարյան

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 724 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *