• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պուտինն ինձ ուղարկել է 20 շիշ օղի և շատ քնքնուշ նամակ. Բեռլուսկոնի

ByEditor

Oct 19, 2022

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով ներկայումս գլխավորում է «Առաջ, Իտալիա» կուսակցությունը, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն անվանել է «իր հինգ իսկական ընկերներից առաջինը», հաղորդում է LaPresse լրատվական գործակալությունը:

Այս մասին, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Բեռլուսկոնին ասել է իր կուսակիցներին՝ հիշեցնելով, որ Պուտինի հետ երկարամյա բարեկամություն է ունեցել։

«Ես վերականգնեցի հարաբերությունները Պուտինի հետ։ Նա ինձ ուղարկել է 20 շիշ օղի և շատ քնքնուշ ծննդյան նամակ։ Ես պատասխանեցի «Լամբրուսկոյի» շշերով և նմանատիպ գեղեցիկ նամակով։ Ես նրան ճանաչել եմ որպես խաղաղ և խոհեմ անձնավորության»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում LaPresse-ը։

Հունիսին իտալացի քաղաքական գործիչը ափսոսանքով ասել էր, որ երկու անգամ զանգահարել է Պուտինին, սակայն պատասխան չի եղել։ Ապրիլին նա իր հիասթափությունն էր հայտնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից։

Հոդվածի հրապարակումից հետո LaPresse «Առաջ Իտալիան» հերքել է այս տեղեկությունը։

Կուսակցության աղբյուրները հայտնել են, որ Բեռլուսկոնին պատմել է մի հին պատմություն մի քանի տարի առաջ տեղի ունեցածի մասին: Նման վարկած է արտահայտել Բեռլուսկոնիի «աջ ձեռքը»՝ Առաջ, Իտալիա»-ի փոխնախագահ Անտոնիո Տայանին։ Նրա խոսքով՝ այս դրվագը տեղի է ունեցել 2008թ.-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *