• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ֆրանսիացի համանախագահ է նշանակվել

Byadmin

Nov 4, 2021

Բրիս Ռոքֆեյլը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ։ Այս մասին նշված է Ֆրանսիայի կառավարության կայքում։

Այս պաշտոնում նա կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, ով համանախագահի պաշտոնը զբաղեցնում էր 5 տարի՝ 2016 թվականի հոկտեմբերից։

Մինչ նոր նշանակումը Բրիս Ռոքֆեյլը ղեկավարում էր Ուզբեկստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը (2020 թվականի սեպտեմբերից)։ Մինչ այդ նա Ֆրանսիայի դեսպանն էր Պանամայում և գլխավոր հյուպատոսը Ռիո դե Ժանեյրոյում։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *