• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Էներգոդարում ԱԷԿ-ը գրավելու փորձ է եղել

ByEditor

Oct 19, 2022

Ուկրաինական զորքերը փորձել են մոտորանավակներով դեսանտ իջեցնել Էներգոդարում՝ ԱԷԿ-ը գրավելու նպատակով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Անցած գիշեր Զապորոժիե քաղաքի հարավային շրջանից և այլ ուղղություններից դուրս է եկել հատուկ գործողությունների ուժերի գրոհայիններով լեփ-լեցուն դեսանտային նավակների մեծ խումբ։ Նրանց հետ մեծ բեռնված նավ կար։ Քաղաքի գնդակոծությունից հետո սկսվել է դեսանտի վայրէջքի փորձ, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանը գրավելու նպատակով։ Մի քանի ժամ մարտեր էին ընթանում, առնվազն երեք-երեքուկես ժամ: Դեսանտ իջեցնելու փորձը հետ է մղվել», – ասել է Ռոգովը։

Նրա խոսքով՝ գործողությանը մասնակցել են առնվազն 30 մոտորանավակներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերն անցած գիշեր ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Էներգոդարի վարչակազմին, վնասվել է քաղաքի մուտքի կամուրջն ու «Լուչ» ենթակայանը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 237-րդ օրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *