Առաջին հայացքից անվտանգ համակարգչային խաղերը փողեր են կորզում երիտասարդ օգտատերերից. Reuters

Տեսախաղեր արտադրող ընկերությունները՝ «Epic Games», «Electronic Arts», «Roblox» և 4 այլ ընկերություններ, բողոք են ստացել ԵՄ-ի սպառողներից։ Վերջիններս խաղային ընկերություններին մեղադրում են խաղացողներին մոլորության մեջ գցելու մեջ՝ ստիպելով նրանց գումար ծախսել, փոխանցում է Reuters-ը:

Այս քայլը ձեռնարկվել է աճող մտահոգությունների ֆոնին, որ երեխաները կարող են կախվածություն ունենալ խաղերից, և որոշ ծնողներ պնդում են, որ տեսախաղեր արտադրողները միտումնավոր մշակել են այնպիսի տարբերակներ, որոնք կախվածություն են առաջացրել խաղերից:

Սպառողների եվրոպական կազմակերպությունը (BEUC) և նրա 22 անդամներն ամբողջ Եվրոպայում, այդ թվում ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում, բողոք են ներկայացրել Եվրահանձնաժողովին և սպառողների իրավունքների պաշտպանության մարմինների եվրոպական ցանցին:

BEUC-ի անդամները հայտնաբերել են բազմաթիվ դեպքեր, երբ խաղացողներին մոլորության մեջ են գցել՝ դրդելով գումար ծախսել: Կարգավորիչները պետք է գործեն՝ հասկացնելով, որ չնայած խաղային աշխարհը վիրտուալ է, այն դեռ պետք է համապատասխանի իրական աշխարհի կանոններին։ Ընկերությունները քաջատեղյակ են երեխաների խոցելիության մասին և օգտագործում են հնարքներ՝ գայթակղելով երիտասարդ սպառողներին ավելի շատ ծախսել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *