• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մակրոնն առաջին անգամ ներկայացել է բարձր օձիքով սվիտերով՝ ի նշան էներգախնայողության

ByEditor

Oct 3, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ հանրությանն է ներկայացել բարձր օձիքով սվիտերով, որը ֆրանսիացի պաշտոնյաները սկսել են կրել ավանդական վերնաշապիկների և փողկապների փոխարեն՝ ջեռուցման ծախսերը խնայելու համար, գրում է Kp.ru-ն:
Մակրոնն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, տեսաուղերձ է ձայնագրել՝ նվիրված Վերակազմավորման ազգային խորհրդի (CNR) առցանց հարթակի գործարկմանը, որտեղ մարդիկ կարող են իրենց նախաձեռնություններն արտահայտել հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը կամ զբաղվածությունը:
Միևնույն ժամանակ, տեղական հրապարակումները նշում էին, որ Մակրոնը կրում էր բաճկոն և բարձր օձիքով սվիտեր՝ «էներգետիկ սթափության» քաղաքականության նոր խորհրդանիշ, որը երկրի ղեկավարը հռչակել էր ամռանը։
Ավելի վաղ ֆրանսիացիներին հորդորել էին շտապ սկսել խնայողություններ անել էլեկտրաէներգիայի և գազի սպառման հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *