• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանը թուրքական արտահանման խոշոր ուղղությունների 5-րդ տեղում է

ByEditor

Oct 1, 2022

Օգոստոսին Թուրքիան Ռուսաստան է ուղարկել $949 միլիոնի ապրանք, ինչը 2,1 անգամ գերազանցում է նախորդ տարվա օգոստոսին կատարված մատակարարումները ($451 միլիոն) եւ 27 %-ով ավելի է, քան նախորդ ամսին ($729 մլն)։

Ինչպես հայտնում է RBC-ն, այս տվյալներն այսօր հրապարակել է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը։

Թուրքիայի մատակարարումները Ռուսաստան կտրուկ աճել են ամառվա սկզբից. այսպես, հունիսին արտահանումը կազմել էր $790 մլն, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեկ ամսվա համար՝ առնվազն 2010 թվականից սկսած:

Փորձագետներն այս աճը կապում էին Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հետ, որոնք ստիպեցին այլընտրանքային մատակարարներ փնտրել ոչ բարեկամական համարվող երկրներին փոխարինելու համար: Անցած մարտին թուրքական արտահանումը Ռուսաստան հասել էր նվազագույնի ($273 միլիոն), սակայն արագ վերականգնվել եւ գերազանցել էր անցյալ տարվա մակարդակը:

Ռուսաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը թուրքական արտահանման խոշորագույն ուղղությունների թվում՝ առաջ անցնելով Իտալիային։ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ Թուրքիան դրամական արտահայտությամբ ավելի շատ ապրանքներ է մատակարարում միայն Գերմանիային, ԱՄՆ-ին, Իրաքին եւ Մեծ Բրիտանիային։ Անցած տարի Ռուսաստանն այս ցուցակում զբաղեցնում էր ընդամենը 12-րդ տեղը։

Միաժամանակ, Ռուսաստանից Թուրքիա ապրանքների ներմուծումն օգոստոսին հասել է $6,3 միլիարդի, ինչը 2,4 անգամ գերազանցում է մեկ տարի առաջվա ցուցանիշը ($2,7 միլիարդ)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *