• Tue. Apr 30th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Այս ձմռանը հնարավոր է՝ բջջային հեռախոսներն անջատվեն ամբողջ Եվրոպայում

ByEditor

Sep 30, 2022

Եվրոպական երկրներում էներգետիկ ճգնաժամի պայմաններում կարող են անջատել բջջային կապը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Այս ձմռանը բջջային հեռախոսներն ամբողջ Եվրոպայում կարող են անջատվել, եթե էլեկտրաէներգիայի անջատումները կամ նորմավորումը ազդեն տարածաշրջանում բջջային ցանցերի մի մասի վրա», – ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի, հեռահաղորդակցության օպերատորները ներկայումս կապի մեջ են նախարարների կաբինետի հետ՝ համոզվելու համար, որ իշխանությունները պատրաստել են պլան՝ բնակչությանն այդ ծառայությունները մատուցելու համար։

Գործակալությունը նաև նշել է, որ եվրոպական երկրներում, որոնց քաղաքացիները երկար տարիներ սովոր են անխափան հոսանք ստանալ, չկան բավարար լրացուցիչ համակարգեր՝ կանխելու էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *