«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290.000.000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է։
Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թ.սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն, հետևյալ հղումով:
Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով կամ գրել grants2023@hti.am էլ. փոստին