Երևանում ապամոնտաժվել է 2516 գովազդ

Հաշվետու ժամանակահատվածում Երևանի վարչական տարածքում ապամոնտաժվել է 2516 գովազդ, այդ թվում՝ 442 ցանցային, 2074 վահանակ, 96 մեծ տեղեկատվական դաշտով վահանակներ, ինչպես նաև «Եղքաղլույս»-ի և էլեկտրատրանսպորտի հենասյուների վրա ամրացված փոքր տեղեկատվական դաշտով 43 գովազդ։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետին։

Միևնույն ժամանակ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժված վահանակների, ցանցերի և մեծ տեղեկատվական դաշտով վահանակների թվաքանակը նախորդ ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 119-ով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *