Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այշե Բերիս Էքինջիի հետ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև հնարավոր համագործակցության նոր ուղղություններին։

«Կարևոր քննարկում փոխնախարար Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,– գրել է Կոստանյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *