ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ ապրիլի 12-ին կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ կմասնակցի տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներին նվիրված պանելային քննարկմանը
