ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար, հայտնում է Sputnik Gruzia-ն:
Բացի այդ, Վրաստանը Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Տույժը չի տարածվում աշխարհի առաջնության ընտրական փուլի և ՖԻՖԱ-ի միջազգային ընկերական խաղերի վրա:
Երկու տարվա ընթացքում կրկնվող խախտումների դեպքում Վրաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կրկին կանցկացնի առանց հանդիսականների, հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։