ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղ կարգավորել իրանական միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը

Միացյալ Նահանգները նպատակադրված է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության խաղաղ կարգավորմանը և մտադիր է Օմանում Իրանի հետ բանակցություններ վարել այդ տրամադրվածությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի տեղակալ Մորգան Օրթագուսը The National թերթին տված հարցազրույցում:

«Եկեք անցկացնենք մի քանի նախնական հանդիպումներ և տեսնենք, թե կա՞ արդյոք ընդհանուր հիմք գտնելու հնարավորություն խաղաղ լուծում գտնելու համար: Մեր վարչակազմը կենտրոնացած է կոնկրետ արդյունքների և հասանելի նպատակների վրա: Մեր թիմի կազմում շատ են գործարար շրջանների ներկայացուցիչները, և մենք սիրում ենք գործարքներ: Մենք գիտենք ինչպես հասնել դրանց: Մեզ շատ չի մտահոգում բուն գործընթացը», – ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *