Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Զավուր Ուգուևի հետ ու զիջեց 7:5 հաշվով:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել 2019, 2022, 2023, 2024 թվականներին: Նա աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է: