Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 9-ին կայացած արտահերթ նիստում արձանագրել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը փոխանցվել է Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Նիստին նախորդած օրը՝ ապրիլի 8-ին, ԿԸՀ-ն ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունը, որով տեղեկացվում էր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին։
Ըստ ԿԸՀ-ի որոշման՝ նրան փոխարինելու է կուսակցության համամասնական ցուցակի առաջին մասում հերթական հաջորդ թեկնածուն՝ Արտյոմ Մեհրաբյանը։
Նախքան այդ, ԿԸՀ-ն ուժը կորցրած էր ճանաչել ցուցակի մյուս թեկնածու Արշակ Գևորգի Օրդուխանյանի գրանցումը՝ հաշվի առնելով վերջինիս կողմից ներկայացված մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի մասին ապրիլի 2-ի նոտարական վավերացված դիմումը։