ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում: Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում: Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը», – ասված է շնորհավորական նամակում: