• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վաղվա առաջին դասարանցիները կլինեն հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները. փոխնախարար

ByEditor

Sep 1, 2022

Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։

Ճիշտ օգտագործենք պատասխանատվությունն ու հնարավորությունը»,-գրել է փոխնախարարը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ սեպտեմբերի 1-ի առթիվ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

 

«Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը»,- նշվում էր հայտարարությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *