• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պետբյուջե է մուտքագրվել է 28 մլն-ից ավելի գումար. ԲԸՏՄ

ByEditor

May 21, 2024

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 230 իրավախախտման դեպք:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 69 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 82 հաշվարկ՝ 62.440.002 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում, նշանակվել 1.676.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 9 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 16 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 6 հաշվարկ՝ 1.961.675 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 240․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 11 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 59 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 2.068.426 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 50 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 37 որոշում, նշանակվել 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 13 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք։

Հարուցվել է 1 վարչական վարույթ։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 3 դեպք։

Հարուցվել է 3 վարչական վարույթ

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 28 դեպք։

Հարուցվել է 28 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 560.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

Չափագրում

Իրականացվել է թվով 7 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման, ապօրինի ընդերքօգտագործման, ավազակոպճային խառնուրդի հանույթի դեպքերով։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 46 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 12 հաշվարկ՝ 4.300.827 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 52 որոշում, նշանակվել 7.280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում

6 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 5,
առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության – 1,
Տրվել է պարտադիր կատարման 18 հանձնարարական՝

վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ –18

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.868.800 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 28.301.562 ՀՀ դրամ: