• Wed. May 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ոստիկանության պարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել

ByEditor

Sep 1, 2022

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը ուսումնական տարվա սկզբի հետ կապված հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հայտարարության մեջ:
«Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին:
Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:
Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»,- նշել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *