• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մանանա Ասլամազյանին վրաերթի ենթարկած տղան Tesla–ն վարել է առանց վարորդական իրավունքի

ByEditor

Aug 31, 2022

25-ամյա երիտասարդը, որը Երևանի Թումանյան փողոցում «Tesla»–ով մահացու վրաերթի է ենթարկել «Ինտերնյուսի» նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանին, ավտոմեքենան վարել է` չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

Հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Թումանյան փողոցում։ Տուժածին հիվանդանոց է տեղափոխել վրաերթի ենթարկած «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Մանանա Ասլամազյանի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–ասվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը հետևյալն է` Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է հարբած (ոչ սթափ վիճակում) կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։

«Tesla»–ի վարորդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

 

 «Tesla» մակնիշի ավտոմեքենան Թումանյան փողոցում - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *