Զելենսկին կարգադրել է անցկացնել ուկրաինացի պաշտոնյաների պոլիգրաֆիկ թեստավորում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարգադրել է պարզել, թե կառավարության որ պաշտոնյան է տեղեկատվական արտահոսք թույլ տվել ընդերքի գործարքի մանրամասների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է  Financial Times պարբերականը։

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ Գերագույն Ռադայի պատգամավորներից մեկը հրապարակել է համաձայնագրի մանրամասները։ Զելենսկին արտահոսքը տարօրինակ է անվանել։

Այժմ Ուկրաինայի ղեկավարը հրամայել է բացահայտել արտահոսքի մեղավորին պոլիգրաֆի միջոցով։ Ուկրաինացի պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է պարբերականի թղթակիցը, հայտնել են, որ մի քանի նախարարությունների աշխատակիցներ արդեն թեստավորվել են ստի դետեկտորով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *